Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Արդյոք կփակվի՞ «Ազատություն» ռադիոկայանը

Արդյոք կփակվի՞  «Ազատություն» ռադիոկայանը
10.02.2025 | 18:14

Իլոն Մասկը հայտարարել է, որ անհրաժեշտ է դադարեցնել «Ազատություն» ռադիոկայանի և «Ամերիկայի ձայնը» լրատվամիջոցի գործունեությունը․ դրանց վրա անիմաստ գումարներ են ծախսվում:

Դժվարանում եմ միանշանակ պնդել, թե արդյոք այս երկու լրատվամիջոցները կարժանան USAID-ի ճակատագրին:

Ես, որպես կանոն, միշտ դեմ եմ եղել ԶԼՄ-ների փակմանը ու անկեղծ ասեմ՝ կտխրեմ, եթե դադարեցվի «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության գործունեությունը:

Եթե նույնիսկ որոշ դեպքերում անհամաձայնություն եմ ունեցել «Ազատություն» ռադիոկայանի խմբագրական քաղաքականության հետ, միշտ բարձր եմ գնահատել նրա լրագրողների պրոֆեսիոնալիզմը:

Մյուս կողմից, Թրամփի Սպիտակ տուն վերադարձը, ըստ էության, պահպանողական հեղափոխություն էր՝ էլեկտորալ ճանապարհով, ինչը սկզբունքորեն կարող է փոխել Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունը՝ պիտանելիությոինից դուրս դնելով այն գործիքները, որոնք ԱՄՆ-ն օգտագործել է տասնամյակներ շարունակ:

Սա էլ իրողություն է, որի հետ դժվար է հաշվի չնստելը:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 12961

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ